Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից

Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից
20.01.2016 | 01:40

Վրաստանի տարածքում Նինոծմինդա-Ժդանովկա ճանապարհահատվածում ուժեղ ձնաբքի պատճառով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին և խնդրել վերադառնալ` հնարավոր խցանումներից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ